Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երեւանի Աբովյան փողոցի թիվ 27 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 27-ամյա Սպարտակ Մ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա տվել է խոստովանական բացատրություն, որ թիվ 5 երթուղու ավտոբուսի սրահում 20-ամյա Մարիամ Կ.-ի պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է 25.000 դրամ եւ նույնականացման քարտ:

Գողոնն առգրավված է:

Կատարվում է հետաքննություն: