Իրականությունն այն է, որ Հայաստանի ձեռնտու են Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները։ Այս մասին փետրվարի 16-ին Երեւանում տեղի ունեցած մամուլիս ասուլիսի ժամանակ հայտարարել է քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։
Պատասխանելով Ռուսաստանի՝ Հայաստանի ներքաղաքական գործընթացների վրա ազդեցության հնարավորության վերաբերյալ հարցին, քաղաքագետն ասել է, թե չի կարծում, որ հանրապետության ներքին օրակարգի հարցը Կրեմլի գլխավոր թեման է։ Նրա խոսքով՝ տարբեր գունավոր հեղափոխությունների մտավախություններ կան։ Դրանք մի փոքր ուռճացված են։ Սոցիալական ցնցումները վիրուս չեն եւ ձեռքսեղմամբ չեն փոխանցվում։ Կոնկրետ Հայաստանում շատ ուժեղ են փողոցային քաղաքականության ավանդույթները։ Այս ավանդույթներն ավելի վաղ են ի հայտ եկել, քան գունավոր հեղափոխություն հասկացությունը հայտնվել է բառապաշարում։ Դրանց թվում նա նշել է ղարաբաղյան շարժման սկսվելուն նախորդող իրադարձությունները։
«Փոքրիկ հանրապետություն, որտեղ իշխանության եւ հասարակության միջեւ տարածությունն այնքան էլ մեծ չէ։ Ուղղակի քաոսացման, անհասկանալի կերպարների հայտնվելու մտավախություններ կան։ Հարցը Ռուսաստանի գիտության մեծ չէ, այլ քաղաքական իրականությունը հասկանալու մեջ է»,-նշել է քաղաքագետը։
Որպես վառ օրինակ նա բերեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, ով այլախոհից վերածվեց հայ-ռուսական հարաբերությունների զարգացման կողմնակցի։ «Առանձնացնել Խորհրդային միությունը Ռուսաստանից։ Գործընթացներին առավել ռացիոնալ է պետք նայել։ Համաձայն եմ, որ Մոսկվայում միշտ չէ, որ դա հասկանում են։ Կատարվելիքի նկատմամբ հետաքրքրություն կա։ Բայց ոչ այնքան անձնավորված, որքան համակարգային։ Հաճախ, երբ փողոցում բղավում ես, այլ է, իսկ աշխատասենյակում արդյունքների մասին մտածելն այլ է»,-նշել է Սերգեյ Մարկեդոնովը։




























