Հայաստանի խորհրդարանը ընտրությունների արդյունքներով բազմաշերտ կլինի: Այս մասին փետրվարի 16-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Կովկաս ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Նրա համոզմամբ՝ խորհրդարանի մանդատների մեծ մասը կստանա իշխող Հանրապետական կոււսակցությունը: «Մնացած դաշտը կբաժանվի մի քանի քաղաքական ուժերի միջեւ: Հատկապես որ ուժերը եւ ինչ տեղ կգրավեն՝ նվազագույն նշանակություն չունի: Կարեւորն այն է, որ խորհրդարանը բազմաշերտ կլինի, եւ ներկայացված կլինի նաեւ ընդդիմությունը»,- նշեց Իսկանդարյանը: