Մեր հավակնությունն այն չէ, որ մենք մի կերպ հաղթահարենք նվազագույն շեմը եւ սողոսկենք խորհրդարան, որ դեպուտատ աշխատենք պառլամենտում: Այս մասին, այսօր՝ փետրվարի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը՝ ադրադառնալով դիտարկմանը, որ եթե իրենք ընտրություններին մասնակցում են որպես դաշինք, ապա պետք է հաղթահարեն 7 տոկոսանոց շեմը, եւ արդյոք վստահ են, որ կհաղթահարեն այդ շեմը:

«Մեր նպատակն է, որ կարողանանք ազդել պետության զարգացման կուրսի վրա, որ կամ գանք իշխանության եւ մենք կառավարենք երկիրը, տանենք ճիշտ ուղղությամբ, կամ ունենանք այնպիսի ազդեցություն ԱԺ-ում, որը թույլ կտա մեզ ազդել այդ կուրսի վրա: Դրա մեջ ենք տեսնում մեր առաքելությունը: Մենք չպիտի դաշինք կնքելու որոշումը կայացնենք նվազագույն շեմը հաղթահարելու վրա»,-ասաց Զուրաբյանը:

Նշենք, որ այսօր ավելի վաղ Զուրաբյանը հայտարարել էր, որ իրենք ընտրություններին մասնակցում են ՀԱԿ-ՀԺԿ դաշինքով: