Կառավարությունը կստեղծի գերատեսչություններում զորակոչի ծրագրերի միասնական կառավարում: Այս մասին որոշումն ընդունվեց փետրվարի 16-ին՝ կառավարության նիստում:

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ հիմա նման կառավարում է գործում Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունում: Այժմ ծրագրվում է այն ստեղծել կառավարության աշխատակազմում, որը պետք է գործադիր իշխանության բոլոր գերատեսչություններում համակարգի նման աշխատանքները: