Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը Հանրապպետական կուսակցությունից չի վիրավորվել այն պատճառով, որ իրեն չեն ընդգրկել խորհրդարանական ընտրություններում պատգամավորի թեկնածուների ցուցակում: Այս մասին նախարարը հավաստիացրեց փետրվարի 16-ին կառավարությունում կայացած մամուլի ասուլիսում:

«Թույլ տվեք կուսակցական թեմաներով հարցերին հիմա չպատասխանեմ: Բայց ես ոչ մեկից չեմ վիրավորվում: Ոչ մի նման բան չկա»,- ընդգծեց Առաքելյանը: