«Հակական վերածնունդ» կուսակցության նախընտրական շտաբում ղեկավար, որպես այդպիսին, չի լինի: Այս մասին փետրվարի 16-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը:

Նրա խոսքով՝ կաշխատի Համակարգող խորհուրդ: «Քարոզչական հարցերով կզբաղվեն կուսակցության մամուլի քարտուղար Էդգար Առաքելյանը եւ Կարեն Թումանյանը: Կազմակերպական հարցերով՝ Հեղինե Բիշարյանը»,- հայտնեց Բաղդասարյանը՝ հավելելով, որ կուսակցությունը 13 շտաբ կունենա՝ ըստ ընտրատարածքների թվի: