Փետրվարի 16-ին ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանը կդառնար 58 տարեկան:
Այսօր ԼՂՀ ԱԺ պատգամավորները այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր եւ ծաղիկներ խոնարհել Արթուր Մկրտչյանի շիրմաքարին:
«Հարգանքի տուրք տալով Արթուր Մկրտչյանին՝ հարգանքի տուրքն ենք տալիս նաեւ այդ ժամանակաշրջանում ապրած գործիչներին, որոնք մեծ գործ կատարեցին ազգային-ազատագրական պայքարը հունավորելու, պետականությունը կերտելու տեսանկյունից եւ դրանով իսկ մեր հավատարմությունն ենք հայտնում այն սկսված գործին, որի հիմքը դրվել է 80-ական թվականներին՝ շարունակել մեր պայքարը, հզորացնել մեր պետականությունը եւ տարածաշրջանում մեր կայուն տեղն ու դիրքը ունենալ», նշել է ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը:



























