Պրոբլեմատիկ, գոյություն չունեցող փոշիացած քաղաքական դաշտում, այնուամենայնիվ, կա սերնդափոխության տենդենց: Այս մասին, այսօր՝ փետրվարի 17-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

«Այն որ նման տենդենցը կա ու բավականին լուրջ է, դա փաստ է: Այդ տենդենցը թելադրեցին Հանրապետականն ու «Ելք»,-ասաց նա:

Քաղտեխնոլոգի խոսքով՝ առանձին կուսակցություններ դեռեւս ՏԻՄ ընտրություններից պատրաստվում էին  երիտասարդ թիմով եւ էլեկտորատի ուղղությամբ:

Անդրադառնալով ՀՀԿ-ի ցուցակին, Կարեն Քոչարյանն ասաց, որ ցուցակի առաջին տասնյակի ֆասադը բավականին լավն է, չկան օդիոզ եւ կրիմինալ դեմքեր: 

Սակայն նա տարօրինակ համարեց, որ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Արտակ Զաքարյանն ու Արտակ Դավթյանը ցուցակում հետին պլան են մղվել: Քոչարյանի կարծիքով, ՀՀԿ ցուցակի երկրորդ տասնյակից մի քանիսը, այդ թվում Գալուստ Սահակյանը չեն լինի հաջորդ խորհրդարանում: