ՆԱՏՕ-ի կառուցվածքը պետք է բարեփոխվի, դաշինքը պետք է ադապտացվի նոր մարտահրավերներին, հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշիկը, ելույթ ունենալով անվտանգության հարցերով մյունխենյան համաժողովում։

«Մեր պարտականությունն է ավելի ուժեղացնել ՆԱՏՕ-ն։ Անհրաժեշտ է նոր կառուցվածք, ՆԱՏՕ-ն պետք է ադապտացված լինի նոր մարտահրավերներին»,- ասել է նախարարը, որպես նման մարտահրավերների օրինակ նշելով ահաբեկչությունը

Թուրքիայի պաշտպանության նախարարի խոսքով, դաշինքը առայսօր չի կատարել իր պարտավորությունները հարավ-արեւելյան թեւում։ Նա նաեւ քննադատել է «պաշտպանության ու սարսափեցման» հայեցակարգը, որը ընդունել է դաշինքը՝ հայտնելով, որ այն «բավական չէր ՆԱՏՕ-ի համար»