Չինաստանի կառավարությունը մտադիր է 2017-ին երկրի տարածքում փակել ավելի քան 500 հին ածխահանք, ասվում է Չինաստանի էներգետիկայի գործերով պետական վարչության կայքում։
Ըստ փաստաթղթի՝ 2017-ին կշարունակեն կրճատել ավելորդ հզորությունները ածխի արդյունահանման ոլորտում։ Նաեւ բարձրացնելու են անվտանգության ապահովման ու շրջակա միջավայրի պահպանության չափանիշները։
Չինաստանի իշխանությունները մինչ այդ էլ էին հայտարարել ոլորտը բարեփոխելու մտադրության մասին, քանի որ այդ ոլորտում առաջարկը գերազանցում է պահանջարկը։ Առաջիկա հինգ տարիներին Չինաստանը կկրճատի պողպասի արտադրությունը 100-150 միլիոն տոննայով, իսկ ածխինը՝ 500 միլիոն տոննայով։
Չինաստանի լեռաարդյունաբերությունը ամենավտանգավորներից է աշխարհում, քանի որ տարեկան ածխահանքերում հազարավոր աշխատողներ են մահանում։ Իշխանությունները վերջին տարիներին փորձում են ուժեղացնել անվտանգության միջոցառումները։



























