«Ես ՀՀԿ անդամ եմ ու չեմ պատրաստվում դեպուտատ դառնալու համար ուրիշ կուսակցություն մտնել»: Այս մասին այսօր՝ փետրվարի 18-ին, ՄՀՀ-ում ԵԿՄ համագումարից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր Արման Սահակյանը:
Նրա խոսքով՝ իրեն Շիրակում լուրջ մրցակցություն է սպասում, բայց ինքը պատրաստ է: «Վարդան Ղուկասյանը իր քաղաքում հայտնի մարդ է, երկար տարիներ քաղաքապետ է եղել: ՀՀԿ-ն Գյումրիում երբեք էլ շատ ձայն չի հավաքել, նենց որ, օբյեկտիվորեն պրոբլեմներ կան: Մենք նախատեսում ենք Գյումրիում հավաքել այնքան ձայն, որքան հնարավոր է: Ես ռեալիստ եմ, գիտեմ որքան է հնարավոր ու մեր պլանները կառուցում եմ դրա հիման վրա: Ես, էս կուսակցության անդամ եմ ու չեմ պատրաստվում դեպուտատ դառնալու համար ուրիշ կուսակցություն մտնել:Մրսում եմ, գնացի »,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Արման Սահակյանը առաջադրվել է ՀՀԿ տարածքային ցուցակով Շիրակի մարզում:



























