Հայաստանում իշխանափությունը սերունդների փոփոխությամբ է արվելու, ոչ թե բռնի ուժով: Այս մասին այսօր՝ փետրվարի 18-ին, լրագրողների հետ զրույցւոմ ասաց ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե արդյոք Հայաստանում հնարավոր է իշխանափոխություն:

«Երկիր նովի արմյաններ չպիտի գան, որ իշխանափոխություն անեն, եթե իշխանափոխություն լինի՝ իրա միջից պետք է լինի: Թազա եսիմ ինչերի մի սպասեք, նոր սերունդ է լինելու ու փոխեն՝ պապի տեղը թոռը կգա, տղան կգա եւ տենց կձեւավորվեն ու նայած մարդու, կապ չունի: Կարողա էսօր մեկը լավ չի աշխատում, հաջորդը գա ավելի լավ էդ պաշտոնում աշխատի: Իսկ եթե մենք ինչ-որ ռեվոլյուցիաներ ենք սպասում, կամ ջարդելով, ծեծելով պիտի վլաստափոխություն արվի, ճիշտ չէ»,-ասաց նա:

Մանվել Գրիգորյանը նշեց, որ Հայաստանի անվտանգությունն այժմ կախված է միասնությունից:

«Մեր երկրի անվտանգությունը միասնությունից է կախված, բարոյահոգեբանական վիճակից ու հեգաբանությունից, թե մարդն ինչքանով է պատրաստ ինքն իրեն պաշտպանել: Ծիտը որ ծիտ ա, երբ իրա ձագին վնաս են տալիս, նենց ա ծվատելով հարձակվում  մեծ կենդանիների վրա, որ էլ դու սուս: Եթե ուզում ա պաշտպանի իր տունն ու իր ձագին՝ պաշտպանում ա, իսկ եթե չուզենա պաշտպանել, ուզում ա սենց մեծ պալատում ապրի՝ գալըմ, ձեռից տանում են: Մեզնից ա կախված՝ մեր ընտանիքն ու անվտանգությունն ինպես պահել»,-ասաց նա: