Այսօր՝ փետրվարի 19-ին, Հայաստանում Գիրք նվիրելու օրն է: Օրն ընտրվել է, քանի որ 1869 թվականի փետրվարի 19-ին (հին տոմարով՝ փետրվարի 7-ին) է ծնվել մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանը:

Օրվա առիթով Հայաստանում տարբեր միջոցառումներ են անցկացվում: Բոլորովին վերջերս գիրքն ամենացանկալի նվերն էր: Եվ հիմա Հայաստանում փորձում են վերականգնել երբեմնի ավանդույթները եւ նոր սերնդի մոտ գրքի ու ընթերցանության հանդեպ սեր արթնացնել:

Այս հրաշալի տոնի առիթով որոշեցինք խորհուրդ տալ հինգ գիրք, որոնք կարելի է նվիրել հարազատներին եւ ընկերներին: Կամ, գուցե, վերընթերցել:

1. «Վարպետը եւ Մարգարիտան» - Միխայիլ Բուլգակով

2. «Ավետարան Քրիստոսից» - Ժոզե Սարամագո

3. «Սերը ժանտախտի ժամանակ» - Գաբրիել Գարսիա Մարկես

4. «Մանյունյա» - Նարինե Աբգարյան

5. «Երեքը նավակում՝ չհաշված շանը» - Ջերոմ Կ.Ջերոմ