Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 20-ին, ժամը 10:01-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի Մաշտոցի փողոցի տներից մեկում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:13-ին, մարվել՝ 11:45-ին:

Մասնակի այրվել է տան 3 սենյակները՝ գույքով (մոտ 80քմ):

Տուժածներ չկան: