Գերմանիայում արգելել են Քայլա խոսող տիկնիկի վաճառքը, քանի որ մտավախություններ կան, որ խաղալիքի ծրագրային ապահովումը կարող է կիբերհարձակումների թիրախ դառնալ։ Մինչդեռ տիկնիկի առաքիչ Vivid GmbH ընկերությունը վստահեցնում է, որ խաղալիքը լրտեսական սարք չէ ու մտադիր է դատարանով բողոքարկել վաճառքի արգելքը։
«Քայլին լրտեսական սարք չէ, դրա գործածումը միանգամայն անվտանգ է, եթե հետեւեն ինստրուկցիաներին»,- հայտնել են ընկերությունից, փոխանցում է SkyNews-ը։
Խաղալիքի վաճառքն արգելել են, քանի որ մտավախություններ կան, որ դրա ծրագրային ապահովումը հաքերները կարող են կոտրել՝ դրանով իսկ ստանալով մուտք անձնական տվյալներին։ Տիկնիկն ունի բարձրախոս ու միացված է համացանցին, որպեսզի կարողանա պատասխանել երեխայի հարցերին։ Ըստ փորձագետների հաքերները կարող են օգտագործել չպաշտպանված Bluetoot սարքը, լսելու համար տիկնիկի հետ խաղացող երեխայի խոսակցությունները։
Գերմանիայի իշխանությունները մինչ այդ խորհուրդ էին տվել բոլոր ծնողներին ազատվել Քայլա խոսող տիկնիկներից։
Մինչդեռ Մեծ Բրիտանիայի խաղալիքների վաճառողների ասոցացիան հայտնել է, որ դժգոհություններ չունի խաղալիքի որակի կապակցությամբ, ոչ էլ անհանգստանալու առիթ։




























