Տանզանիայում կարող են հրապարակել ենթադրյալ նույնասեռականների ցուցակները: BBC-ի հաղորդմամբ՝ նույնասեռականության բնույթի մասին վիճաբանության ժամանակ այս մասին հայտարարել է երկրի առողջապահության փոխնախարար Համիսի Կիգվանգալլան:
Նշենք, որ Տանզանիայում նույնասեռականությունը քրեական հանցագործություն է համարվում եւ պատժվում է մինչեւ 30 տարի ժամկետով ազատազրկմամբ:
Ավելի վաղ պաշտոնյան հայտարարել էր նույնասեռականներին բացահայտելու արշավ սկսելու մասին, որոնք, նրա խոսքով, «ինտերնետի միջոցով վաճառում են իրենց մարմինը»:
Հիմա նա կրկին վերադարձել է թեմային եւ սկսել վիճաբանել իր բաժանորդներից մեկի հետ: «Մտածեք այն մասին, որ այդ քայլն ատելություն կհրահրի, դա բռնության եւ ինքնադատաստանի նոր ալիք կառաջացնի»,- փոխնախարարին գրել է անհայտ ընթերցողը՝ հավելելով, որ անձնական կյանքի իրավունքն ամրագրված է երկրի սահմանադրությամբ: «Տանզանիայում սեքսուալության հետ կապված օրենսդրական սահմանափակումներ կան»,- պատասխանել է պաշտոնյան:




























