Պակիստանի հյուսիսային Տանգի քաղաքում դատարանի շենքի մոտ մի քանի պայթյուն է որոտացել, հրաձգության ձայներ են լսվել, վիրավորներ կան: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Express Tribune-ը:
Դեպքը տեղի է ունեցել Հայբեր Փահթունհվա նահանգում: Մի քանի մարդ է տուժել:
Dawn պարբերականն է հաղորդում է, որ վիրավորների թիվն առնվազն 3-ն է: Ոստիկանությունում հայտնել են, որ մահապարտ ահաբեկիչը պայթել է, երբ ոստիկանը կրակ է արձակել նրա ուղղությամբ:



























