Վերաքննիչ քրեական  դատարանը կրկին մերժեց «Ոտքի, Հայաստան» շարժման անդամ Դավիթ Հովհաննիսյանի կալանքը երկարաձգելու դեմ փաստաբանի բողոքը: Հիմնավորումները կրկին նույնն են. հնարավոր է Հովհաննիսյանը փախուստի դիմի, կամ խոչընդոտի քննությանը: Այն փաստը, որ Դավիթ Հովհաննիսյանի կալանքը փոխելու համար իրենց ստորագրություններով երաշխավորում եմ ԱԺ 11 պատգամավոր եւ 12 մտավորականներ, դատարանի համար ոչինչ չի նշանակում:

«Ոտքի, Հայաստան» քաղաքացիական շարժման անդամ Դավիթ Հովհաննիսյանը ձերբակալվել է դեռեւս 2016թ հուլիսի 29-ին: Նրան միայն 2 ոստիկանի ցուցմունքի հիման վրա մեղադրում են ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի երկրորդ մասով, այն է՝ զանգվածային անկարգություններին մասնակցելը:

«Թեեւ լրատվամիջոցների տարածած տեսանյութերից պարզ երեւում է, որ Դավիթ Հովհաննիսյանը ոչ մի անօրինական գործողություն չի կատարել, առանց որեւէ փաստական ապացույցի նա արդեն կես տարուց ավել գտնվում է Նուբարաշեն ՔԿՀ-ում»,-ասված է Ոտքի, Հայաստանի» տարածած հաղորդագրության մեջ:

«Դավիթ Հովհաննիսյանը դատարանում պահանջել է, որպեսզի գործին կցվի նաեւ ոստիկանության կողմից նկարահանված տեսանյութերը, որը եւս կհաստատի նրա անմեղությունը, սակայն քննիչը պնդում է, որ դա նախաքննական գաղտնիք է: Արդյոք, եթե Դավիթ Հովհաննիսյանը մեղավոր լիներ, նման պահանջով հանդես կգար դատարանում:

Դավիթ Հովհաննիսյանի կալանքի եւ դրա երակարաձգումների բողոքարկումները դատական ատյանները վերածել են մի զավեշտային իրավական իրադրության: Դավիթ Հովհաննիսյանին ներկայցված 4 էջանոց մեղադրանքում Հովանիսյանին հատկացված է միայն 3 տող: Չգիտես ինչու, ոչ այդ երկու տողից, ոչ էլ այդ երկու տողի հեղինակների գոյությունից բացի ոստիկանությունը այլ բան դատարան չի ներկայացնում, պատճառաբանելով, որ մնացածը հույժ գաղտնի է: Դատական ատյանները, կարծես, մրցույթ են կազմակերպել, թե որ  դատավորը կարող է ավելի քիչ տողերով ավելի երկար պահել քաղաքացուն: Ներկայումս 3(cat) հաշվով հաղթում է վերաքննիչ դատարանը, քանի որ այդ երեք տողի եւ կալանքի տակ պահելը հիմնավորելու համար ամենաշատ նախադեպերը շարադրում է հենց ինքը` չթողնելով քննիչներին հոգ տանել դրա մասին: Իհարկե, արդեն վաղուց հասունացել է այն պահը երբ կարելի է քննչական եւ դատական համակարգերը միացնել` ստեղծելով մեկ կառույց»-նշում է Հովհաննիսյանի փաստաբանը: