ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 22-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ է Հ-38 ավտոճանապարհի Բերդ-Ճամբարակ հատվածը:

Դժվարանցանելի է Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածի 27-33-րդ կմ-ը:

Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Կապան-Սիսիան հատվածում եւ Արարատի մարզի տարածքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Արարատի մարզում առկա է մառախուղ:

Արցախում դժվարանցանելի է Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը: