Հայաստանում կոռուպցիան հարկավոր է արմատախիլ անել, այդ դեպքում մասնավոր բիզնեսը կշահի: Փետրվարի 22-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց Հայաստանի գործատուների միության գործադիր տնօրեն Գագիկ Մակարյանը:

Նրա խոսքով՝ պետք չէ ժխտել, որ ինչ-որ ձեռնարկություններ պարզապես չեն կարողանա աշխատել, եթե ստիպված լինեն վճարեն բոլոր հարկերը: Բայց կա բիզնես, որը կարող է ստվերից դուրս աշխատել, պարզապես չի ուզում:

«Երբ դաշտը բոլորի համար մաքրվի, այդ ժամանակ կսկսեն գործել օբյեկտիվ շուկայական մեխանիզմները: Դրանք էլ կորոշեն, թե ով կմնա շուկայում, ով՝ ոչ»,- նշեց Մակարյանը: