Հայաստանում ներկրում փոխարինելու լավ նախադրյալներ կան: Փետրվարի 22-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց Հայաստանի գործատուների միության գործադիր տնօրեն Գագիկ Մակարյանը:

Նրա խոսքով, եթե Հայաստանը տարեկան շուրջ 3.3 մլրդ դոլարի ապրանքներ եւ ծառայություններ է ներկրում, ապա այդ ծավալի առնվազն կեսը կարելի է տեղում արտադրել: Եվ, բնականաբար, երաշխավորված սպառմամբ, քանի որ այդ ապրանքները բնակչությունն այսպես թե այնպես գնում է: Պարզապես հիմա տեղականը կգնի:

«Այնպես որ՝ օրինակ սննդի արդյունաբերության ոլորտում ներդրումներն արագորեն արդյունք կտան»,- հավելեց Մակարյանը: