Բրազիլիան, որն աշխարհում սուրճի խոշորագույն արտադրողն է, իր պատմության մեջ առաջին անգամ ստիպված է սուրճ ներմուծել՝ ներքին պահանջարկը բավարարելու համար: Կառավարությունը թույլ է տվել 2017-ի փետրվարից մինչեւ մայիս Վիետնամից «Ռոբուսթա» տեսակի սուրճի 1 մլն 60 կիլոգրամանոց պարկ ներկրել: Այս մասին հայտնում է բրազիլական  Folha de São Paulo պորտալը: Ներմուծումը սահմանափակված է՝ ամսական 250 հազար պարկ:

Մի քանի ամիս շարունակվող երաշտը  այն շրաններում, որտեղ սուրճ են աճեցնում, հանգեցրել է 12 ամսում այս մթերքի 14,9 տոկոսով թանկացման: