«Տոնածառի գործով» 2 տարի ազատազրկման դատապարտված, ակտիվիստ Գևորգ Սաֆարյանը դիմել է Վերաքննիչ դատարան: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում այսօր` փետրվարի 23-ին, հայտնել է Սաֆայանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը:
Պաշտպանը նշել է, որ Գեւորգ Սաֆարյանը համարում է, որ մեղադրանքը շինծու է եւ պահանջում է արդարացնել իրեն:
Տիգրան Հայրապետյանը նշել է, որ դիմելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարան եւ պետք է նախ եւ առաջ սպառեն ներպետական բոլոր ատյանները:
Ավելի վաղ NEWS.am-ը գրել է, որ Գևորգ Սաֆարյանը կալանավորված է 2016թ-ի հունվարի մեկից: Նոր տարվա գիշերը փորձել էր տոնածառ տեղադրել Ազատության հրապարակում, սակայն ոստիկանները թույլ չէին տվել: Նրան մեղադրում են այդ գիշեր ոստիկանների նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելու համար, որի մեջ դատարանը մեղավոր էր ճանաչել նրան և դատապարտել երկու տարի ազատազրկման:




























