Կաշառք վերցնելու համար առաջարկում ենք ավելի խիստ պատժել: Այս մասին փետրվարի 23-ին կայացած կառավարության նիստի ժամանակ հայտարարեց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ ներկայացնելով Քրեական օրենսգրքում կատավող փոփոխությունների օրինագիծը: Կառավարության հավանությանն արժանացած օրինագիծը մշակվել է Եվրոպայի խորհրդի երկրների կոռուպցիայի դեմ պայքարի խմբի (GRECO) չափանիշները հաշվի առնելով:
ՔՕ-ի ներկայիս գործող խմբագրմամբ՝ պաշտոնյաներին արգելվում է փող, նյութական արժեքներ կամ արտոնություններ ստանալ, կամ անձնական շարժառիթներով համապատասխան խոստումներ ընդունել: «Հնարավոր իրավախախտումները լիովին բացառելու համար, առաջարկվում է սրան հավելել այլ շարժառիթներ եւ խմբային շահեր»,- հավելեց արդարադատության նախարարը:




























