ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Բքի պատճառով փակ են Ուրասար-Կաթնաղբյուր ավտոճանապարհը, Հ-38 ավտոճանապարհի Բերդ-Ճամբարակ հատվածը եւ Մադինա-Վերին Գետաշեն միջհամայնքային ավտոճանապարհը:

Դժվարանցանելի են Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածը եւ Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքը:

Գորիս-Սիսիան ճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է:

Արարատի մարզում առկա է թույլ մառախուղ:

Արցախում դժվարանցանելի է Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը: