Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում հրդեհի բռնկումով տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով տուժած 19-ամյա երիտասարդի վիճակը ծանր է: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Արմավիրի բժշկական կենտրոնից: Երիտասարդը ստացել է բազմաթիվ մարմնական վնասվածքներ եւ այրվածնքներ: 19-ամյա Հ.Ռ.-ին տեղափոխել են Երեւան:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արմավիր քաղաքում փետրվարի 25-ին, ժամը 02:36-ին տեղի է ունեցել ավտովթար՝ հրդեհի բռնկումով: Հրդեհը մեկուսացվել է Ժամը 02:53-ին, մարվել՝ 03:00-ին:

Այրվել է Հ. Ռ.-ին պատկանող «ՎԱԶ 21015» ավտոմեքենայի շարժիչի հատվածը 2 քմ եւ առջեւի անվադողերը ամբողջությամբ: