Իշխանությունները պետք է չեղարկեն ճանապարհային երթեւեկության խախտումների համար տուգանքները։Նրանք կխայտառակվեն վարորդների առաջ,բայց այլընտրանք չունեն։ Այս մասին լրագրողներին փետրվարի 25-ին ասել է «Մեքենայատերերի պաշտպանության լիգա» ՀԿ-ի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը։
Եթե տաքսու վարորդը օրական տուն է բերում 2-3 հազար դրամ, նրանից 5 հազար դրամ տուգանք պահանջելը ոչ թե պարզապես անբարոյականություն է, այլ անմտություն, հավելել է նա։ «Իհարկե, կան անպարտաճանաչ չվճարողներ։ Հենց նրանց էլ պատժեք։ Բայց շատերը պարզապես վճարելու փող չունեն։ Չունեն, հասկանո՞ւմ եք»,- ասել է Հովհաննիսյանը
Բնականաբար դժգոհ կմնան նրանք, ովքեր ով ինչպես կարող էր՝ վճարել է այդ տուգանքները։ Բայց այդ հարցում արդեն ոչինչ անել չի կարելի, հավելեց Հովհաննիսյանը։




























