Ոստիկանության Մուշի բաժնի ՊՊԾ դասակի 3-րդ սպայական ջոկի տեսուչ Մկրտիչ Չարչօղլյանին մեղադրանք է առաջադրվել մարդ ծեծելու համար:

Ըստ մեղադրական եզրակացության` 27-ամյա Մկրտիչը Գյումրիի շենքերից մեկի աստիճանահարթակում չափահաս եղբորն «Արթուրիկ» ասելու համար ձեռքերով եւ ոտքերով հարվածել է նույն շենքի բնակչի մարմնի տարբեր մասերին, պատճառել առողջության թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:

27-ամյա գյումրեցուն մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով: Խափանման միջոց է ստորագրություն չհեռանալու մասին:

Գործը քննվում է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: