Թուրքիայի Չուքուրօվայի համալսարանից քաղաքական հայացքների համար հեռացված դասախոս Մեհմեդ Ֆաթիհ Թրաշը տանը ինքնասպան է եղել։

Թուրքական BirGun–ի փոխանցմամբ՝ Մեհմեդ Ֆաիթհ Թրաշը Չուքուրօվայի համալսարանից հեռացվելու հետո չի կարողացել այլ տեղ աշխատանքի ընդունվել, քանի որ հրահանգված է եղել նրան աշխատանքի չընդունել։

Օրեր շարունակ լինելով հոգեկան ծանր ապրումների մեջ, թուրք դասախոսը ինքնասպանություն է գործել։

Թուրքիայի դասախոսների միությունը հայտարարություն է տարածել՝ դասախոսի ինքնասպանության մեջ մեղադրելով իշխանություններին ու համալսարանի ղեկավարությանը։