Թուրքիայի քրդաբնակ Դիարբեքիր քաղաքի մոտակայքում փետրվարի 27–ին  բեռնատար գնացքի անցնելու ժամանակ պայթյուն է տեղի ունեցել։

Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ պայթյունի հետեւանքով բեռնատար գնացքի որոշ վագոններ դուրս են եկել գծերից։

Պայթյունի վայրում 1,5 մետր խորությամբ ու 3 մետր լայնությամբ փոս է առաջացել։

Թուրքական իշխանությունները պայթյունը կազմակերպելու մեջ մեղադրում են քուրդ զինյալներին։