Նոյեմբերի 7-ին Երեւանի Պռոշյան փողոցում 4 կանանց վթարի ենթարկած անձը 32-ամյա Տիգրան Քալանթարյանն է, որը Ինտերպոլի աշխատակից է, կապիտան:  

Ինչպես NEWs.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Հայաստանի ոստիկանության աշխատակից Արմեն Մալխասյանը, փաստի առիթով քրեական գործ է հարուցվել Քր.օր.-ի 242 հոդվածի (Ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը) հատկանիշներով:

Նշենք, որ նոյեմբերի 7-ին ժամը 13.30-ին, 32-ամյա Տիգրան Քալանթարյանը «ՎԱԶ-21093» մակնիշի ավտոմեքենայով Պռոշյան փողոցի թիվ 3/2 տան դիմաց վրաերթի է ենթարկել 4 մարդու` 46-ամյա Ծովինար Մ.-ին, 56-ամյա Սեդա Շ.-ին, 57-ամյա Գայանե Ավանեսովային եւ 66-ամյա Լաուրա Ջավախյանին:  Գ. Ավանեսովան եւ Լ. Ջավախյանը տեղափոխվել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով` մահացել են:

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի