Շրջակա միջավայրին վնասելու համար պատիժները պետք է իրական լինեն։ Այս մասին փետրվարի 28–ին ՀՀ խորհրդարանում հայտարարել է իշխող Հանրապետական կուսակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը՝ ելույթ ունենալով  «Կենդական ու բուսական աշխարհին բնապահպանական իրավախախտումների հետեւանքով վնասի փոխհատուցման չափերի մասին» նախագծի քննարկման շրջանակներում։

Օրինագիծը նոր տուգանքներ է առաջարկում կենդանիների ու բույսերի ոչնչացման համար։ Այսպես, թրթուրների եւ ծղրիդների սպանության համար նախատեսվում է 3-5 հազար դրամ, իսկ սպիտակ հովազի ոչնչացման համար՝ 3 մլն դրամ։

Դրա հետ կապված՝ Հարությունյանը նկատել է, որ այլ բուսատեսակների կամ միջատների ու մողեսների սպանությանը հետեւել հնարավոր չէ։ Ուստի հարց է ծագում՝ ինչի համար պատիժ սահմանել։ «Հնարավոր չէ հետեւել՝ ո՞վ է սպանում թրթուրներին կամ պոկում ծաղիկները, – ընդգծել է նա։

Ի պատասխան դրան՝ բնապահպանության առաջին փոխնախարար Սիմոն Պապյանը նշել է, որ վերահսկողության միջոցներից մեկը կարող են դառնալ նոր միջոցները, ինչպես նաեւ հասարակական ուշադրությունը։