ՄԱԿ նոր ղեկավարություն ը մտադիր է մի շարք առանցքային հարցերի շուրջ ավելի սերտ համագործակցել Կազմակերպության անդամ երկրների հետ, որոնք ոչ միայն պետք է մասնակցեն գործընթացին, այլեւ ղեկավարեն այն։ Այս մասին հայտնել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի առաջին տեղակալ Ամինա Մոհամեդը՝ պաշտոնակալությունից հետո ելույթ ունենալով լրագրողների առաջ, հայտնում է ՄԱԿ-ի ռադիոն։
Առաջնահերթ խնդիրների թվում գլխավոր քարտուղարի առաջին տեղակալը նշել է աղքատության դեմ պայքարը, երիտասարդության համար հնարավորությունների ստեղծումն ու գենդերային հավասարությունը։ Մինչ այդ Ամինա Մոհամեդը զբաղեցնում էր ՆԻգերիայի շրջակա միջավայրի նախարարի պաշտոնը։ Իսկ դրանից առաջ եղել է ՆԻգերիայի նախագահի խորհրդականը, նաեւ դասավանդել է Նյու Յորքում Կոլումբիական համալսարանում։


























