Հայաստանում Հարավային ռազմական օկրուգի ռազմակայանի ստորաբաժանումները «տագնապ» ազդանշանով ոտքի են հանվել եւ մարտական պլանային ստուգման շրջանակում շարժվել «Կամխուդ» եւ «Ալագյազ» բարձրլեռնային զորավարժարանները:

«ՌԻԱ Նովոստի»-ն հայտնում է, որ երթի ընթացքում մոտոհրաձգային, տանկային, հետախուզական, հրետանային եւ զենիթային ստորաբաժանումները մարտավարական բարդ իրադրությունում վարժանքներ են կատարում ավիացիային պատասխան հարված հասցնելու, տեղանքի դժվարանցանելի ձյունածածկ, թունավոր նյութերով վարակված, քարաթափմամբ բարդ հատվածները եւ հետախուզադիվերսիոն խմբերի գործողությունների գոտին հաղթահարելու ուղղությամբ:

ՀՕՊ ստորաբաժանումները օդային տարածքը կծածկեն Էրեբունի ռուսական ավիացիոն ռազմակայանի Բուկ Մ1-2 համալիրներ, Ս-300Բ, ՄիԳ-29 կործանիչներ եւ Մի-8ՄՏ ու Մի-24Պ ուղղաթիռներ օգտագործելով: