Իրաքը կբացառվի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նոր միգրացիոն հրամանի երկրների ցուցակից,  հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյային, ով ցանկացել է իր անունը չհրապարակել:

Վարչակազմի որոշումը պայմանավորված է Պենտագոնի եւ ԱՄՆ պետքարտուղարության ճնշմամբ, որոնք Սպիտակ տանը կոչ են արել վերանայել Իրաքին ցուցակում ընդգրկելը՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում այս երկրի առանցքային դերի հիմնավորմամբ: Մյուս 6 երկրները կմնան ցուցակում:

Սպասվում է, որ Թրամփը նոր հրամանաը կստորագրի չորեքշաբթի: