Հայաստանի Ազգային ժողովն այսօր՝ մարտի 1-ին, առաջին ընթերցմամբ ընդունել է  Ճարտարապետների պալատի մասին օրինագիծը։ «Ճարտարապետական գործունեության մասին» օրինագծին կողմ է քվեարկել 70 պատգամավոր, դեմ՝ 5, ձեռնպահ է մնացել 11–ը, հաղորդում է NEWS.am–ի թղթակիցը:

Նախագիծն առաջարկում է Ճարտարապետների միության բազայի հիման վրա ստեղծել պալատ, որը նրանց կարտոնագրի, իսկ անհրաժեշտության դեպքում՝ պատասխանատվության միջոցների վերաբերյալ որոշումներ կընդունի։ Պալատին կից առաջարկվում է դպրոց ստեղծել, որտեղ ճարտարապետներն արտոնագրման համար դասընթացներ կանցնեն։