Մարտի 1-ին խորհրդարանը 2-րդ վերջնական ընթերցմամբ ընդունեց Քրեական օրենսգրքում փոփոխությունների օրինագիծը: NEWS.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ օրինագծին միաձայն աջակցեցին 86 պատգամավորները:
Հիմա տուգանքը փոխարինվում է հասարակական աշխատանքներով, եթե դատարանը հաստատի անվճարունակությունը: Սակայն դիտավորությամբ չվճարելու դեպքում նախատեսված չէ ավելի խիստ պատիժ: Այժմ խախտողներին, որոնք իսկապես անկարող են վճարել, ստիպված կլինեն պատժել տուգանքի յուրաքանչյուր հազար դրամի դիմաց 3-ժամյա հասարակական աշխատանքներով, իսկ նրանց, ովքեր կարող են վճարել, բայց չեն ցանկանում, կպատժեն 5-ական ժամով: Առավելագույն պատիժը կարող է կազմել հասարակական աշխատանքի 2200 ժամ:



























