ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի հետախուզության հանձնաժողովը Ռուսաստանի ներկայացուցիչների հետ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի աշխատակիցների կապերի մասին հաղորդագրությունների հետաքննություն կանցկացնի: «Ամերիկայի ձայնի» հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրել է հանձնաժողովի դեմոկրատ անդամ Ադամ Շիֆը:

«Մենք գրավոր համաձայնություն ենք կնքել՝ հանձնաժողովի մեծամասնությունն ու փոքրամասնությունը, որ կուսումնասիրենք Ռուսաստանի եւ Թրամփի շտաբի միջեւ հանցավոր համաձայնության մասին պնդումները»,- MSNBC հեռուստաալիքով ասել է Շիֆը: