ԱՄՆ-ի եւ Մեքսիկայի սահմանին պատի շինարարության համար կարող է ընդամենը 20 մլն դոլար հատկացվել: Այս մասին գրում է Reuters-ը՝ վկայակոչելով ԱՄՆ Ազգային անվտանգության նախարարության փաստաթուղթը:

Այս գումարը պետք է բավականացնի շինանյութի մատակարարման համար, բայց շինարարության համար դա բավարար չի լինի:

Սպիտակ տունը վստահեցնում էր, որ շինարարությունը ֆինանսավորվելու է տարբեր հիմնադրամներից: Սակայն այժմյան իրադրությունը նշանակում է, որ Սպիտակ տունը ստիպված կլինի Կոնգրեսին համոզել միջոցներ հատկացնել:

Տարբեր գնահատականներով՝ պատի կառուցումը 8-ից մինչեւ 21 մլրդ դոլար կարժենա: