Մոսկվայի դատախազությունը դատարան է ուղարկել «Պերսենսկի» ՆԳ բաժնի քրեական հետախուզության նախկին պետ Դենիս Ռոմաշկինի, նախկին օպերլիազոր Իլդար Շաքիրովի եւ տեղամասային տեսուչ Ռինատ Զինատուլինի վերաբերյալ քրեական գործը, որոնք անցնում են Շաքրո Մոլոդոյի գործով: Այս մասին հայտնում է «Կոմերսանտը»:
Ռոմաշկինին մեղադրանք է առաջադրվել «պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար, որը ծանր հետեւանքներ է ունեցել»:
Դենիս Ռոմաշկինի, Իլդար Շաքիրովի եւ Ռինատ Զինատուլինի դեմ քրեական գործը հարուցվել է 2015-ի դեկտեմբերին Elements ռեստորանի մոտ տեղի ունեցած փոխհրաձգությունից հետո:
Մեկ այլ ֆիգուրանտի փաստաբան Էդուարդ Օհանյանը հայտնել է, որ այդ ժամանակ Ռոմաշկինը ռեստորանում է եղել Զաքարիա Քալաշովի (Շաքրո Մոլոդոոյ) համախոհների եւ ռեստորանի սեփականատիրոջ ներկայացուցիչների հետ:




























