ՀՀ կառավարության մարտի 2-ի նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է Վերահսկիչ պալատի նոր նախագահ Լեւոն Յոլյանին: «Շնորհավորում ենք եւ հաջող աշխատանք մաղթում»,- հայտարարել է վարչապետը:
Լեւոն Յոլյանը նախկինում Վերահսկիչ պալատի փոխնախագահն է եղել, այնուհետեւ կարճ ժամանակով, մինչեւ 2016 թվականի սեպտեմբեր, զբաղեցրել էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի պաշտոնը:
ՎՊ նախկին նախագահ Իշխան Զաքարյանը, որն այդ պաշտոնում էր 2007 թվականից, փետրվարի կեսերին հրաժարական է տվել: Հիմա նա ղեկավարում է «Ծառուկյան» դաշինքի նախընտրական շտաբը:



























