Մարտի 2-ին՝ կառավարության նիստի ժամանակ քննարկվել է Դատավարական օրենսգրքի օրինագիծը: Ըստ բարեփոխված Սահմանադրության՝ Դատավարական օրենսգիրքը պետք է սահմանադրական օրենք համարվի, իսկ այն ընդունելու, նաեւ հետագա փոփոխությունների համար անհրաժեշտ կլինի պատգամավորների ձայների առնվազն 3/5-րդը:  

Օրենսգրքով կմեծացվի դատավորների անկախությունը: Գերագույն դատական խորհրդի մեջ կընդգրկվեն ոչ միայն դատավորները, այլեւ դատական համակարգից դուրս անձինք: Խորհրդի կազմում երկու կողմից կլինի 5-ական անդամ, որոնց կընտրի խորհրդարանը ձայների 3/5-րդի մեծամասնությամբ:

Դատավորների անկախությունը մեծացվում է նաեւ դատարանների նախագահներից: Այսպես՝ Վճռաբեկ դատարանի ղեկավարն այլեւս չի կարողանա այս դատարանի դատավորների դեմ կարգապահական վարույթներ սկսել: Իսկ դատարանների նախագահները չեն կարող ընտրվել դատական՝ էթիկայի, դատավորների գնահատման եւ վերապատրաստման ու այլ հանձնաժողովների կազմում:

Առաջարկվում է դատավորների մասնագիտացում առանձնացնել ըստ մինչդատական քննությունների: Որովհետեւ հիմա մինչդատական փուլում քրեական գործերը քննում են ոչ միայն քրեական գործերով դատավորները, այլեւ քաղաքացիական՝ դատավորների անբավարարության պատճառով:

Օրենսգրքի նախագիծը փորձաքննության կուղարկվի Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովին, որից հետո խորհրդարան կմտնի: