Լիբիայի Զուվարահի նավահանգստի մոտակայքում ծովահենները Haci Telli անունով նավթի տանկեր են առեւանգել։

Թուրքական Denizhaber կայքի փոխանցմամբ՝ ծովահենները առեըանգել են թուրքական նավն ու պատանդ վերցրել նավի 11 հոգանոց անձնակազմին։

Նշվում է, որ թուրքական նավը պատկանում է Transpasifik Denizcilik ընկերությանը, որի փաստաբանները մեկնել են Լիբիա ու զբաղվում են նավի անձնակազմին ազատելու գործերով։