Պաշտպանության նախարարությունում այսօր՝ մարտի 2-ին,  տեղի է ունեցել «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որի ընթացքում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընտրվել է հոգաբարձուների խորհրդի նախագահ:

Նշենք, որ այս խորհուրդը ստեղծվել է  «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքի համաձայն: Հիմնադրամի գործադիր տնօրեն  է նշանակվել Կենտրոնական բանկի  իրավաբանական վարչության պետ Վարուժան Ավետիքյանը:

Ի դեպ, հոգաբարձուների խորհրդի անդամների թվում են «Զինվորի մայր» հասարակական կազմակերպության ղեկավար «Մառոզ» մականունով Մարգարիտա Խաչատրյանը եւ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի օգնական Մեսրոպ Մանուկյանը՝ որպես ԵԿՄ ներկայացուցիչ: