Instagram-ը «Ռոսկոմնադզորի» պահանջով ջնջել է սուիցիդալ բովանդակությամբ ավելի քան 300 հղում, հայտնել է կանոնակարգող ընկերության մամուլի ծառայությունը։ «Ռոսկոմնադզորը» 2017-ի հունվարից ֆիքսում է սուիցիդալ համայնքների կազմակերպիչների ակտիվությունը սոցցանցերում, հայտնում է RNS–ը։

«Ռոսկոմնադզորի» հետ համագործակցության արդյունքում Instagram սոցցանցի ադմինիստրացիան ջնջել է 321 հղում, որոնք պարունակում էին «մահվան խմբի» գործունեության հետ կապ ունեցող տեղեկություններ»,- հայտնել է «Ռոսկոմնադզորի» մամուլի ծառայությունը։

«Դեռահաս օգտատերերին ներգրավում են ցանցային խաղի մեջ ՝ տարբեր հեշթեգերի օգնությամբ ։ Հետո նրանց առաջարկում են մի շատ սպեցիֆիկ առաջադրանքներ կատարել ու հոգեբանորեն պատրաստվել ինքնասպանությունների։ Ընդ որում շփումը փոխադրվում է անձնական շփման ոլորտ»,- հայտնել է «Ռոսկոմնադզորի» մամուլի ծառայությունը։

«Մահվան խմբի» ակտիվության առաջին բռնկումը տեղի է ունեցել այս տարվա հունվարին։ Փետրվարի 6-ին «ՎԿոնտակտե» ցանցի ադմինիստրացիան արգելափակել էր վտանգավոր խմբերի նախկին թեգերը, որից հետո խմբերի հեշթեգերը հայտնվել էին Instagram–ում։