«Երկու շաբաթ առաջ  Կուալա Լումպուրի օդանավակայանում իրականացվեց Հյուսիսային Կորեայի բռնապետ ԿիմՉեն Ընի եղբոր՝ Կիմ Չեն Նամի սենսացիոն սպանությունը»  գրում է Financial Times–ը։ «Օսմանյան սուլթանների ոճով իրականացված այդ սպանությունը անհասկանալի է քաղաքակիրթ մարդկանց համար», գրում է լրագրողը։

«Հարավային Կորեայի հետախուզության տվյալներով քաղաքացի Կիմը 2011-ի վերջին իշխանության գալուց հետո  հրահանգել էր սպանել իր եղբորը,  բայց այդ դեպքում ինչո՞ւ է այդ հրամանն այսքան ուշ կատարվել», հետաքրքրվում է լրագրողը։

«Օտարեկրյա ուղևորությունների ժամանակ  ու Չինաստանում Կիմ Չեն Նամի անվտանգության համար պատասխանատու էին չինացի գործակալները։ Պեկինում երկու տեսություն է շրջանառվում այն կապակցությամբ, թե ինչպես կարող էին Հյուսիսային Կորեայի մարդասպանները նման լկտի սպանություն իրականացնել։ Ըստ առաջին վարկածի՝ վերջերս Չինաստանի պետական անվտանգության նախարարությունում տեղի ունեցած զտումների արդյունքում դրա մի քանի բաժիններ դատարկվել են, այդ թվում՝ պարոն Կիմին պաշտպանող առաքելության բաժինը։ Երկրորդ տեսությունը հետաքրքիր է, բայց խճճված»։

Ըստ երկրորդ տեսության՝ չինական կառավարությունը քաղաքական նկատառումներով որոշել է սիրաշահել Փհենյանին։ «Հավանաբար չինացի գործակալները իրենց հյուսիսկորեացի գործընկերներին տեղեկացրել են , որ Կիմ Չեն Նամը Մալայզիա է ուղևորվել, ու որ նրա թիկնապահները այնքան ուշադիր չեն լինի, որքան միշտ»։

«Դա մնում է դավադրության տեսություն, որը որոշ արևմտյան դիվանագետներ մասնավոր զրույցի ժամանակ հերքել են՝ որպես բարդ ու ոչ ճշմարտանման», նշում է լրագրողը։Սակայն եթե ենթադրենք, որ դա իրոք Պեկինի կողմից բարի կամքի դրսևորման ժեստ կարող էր լինել, դրա համար Չինաստանը ոչինչ չէր հատուցի, փոխարենը ավելի շատ հնարավորություններ կստանար Փհենյանին նստեցնել բանակցային սեղանի շուրջ ու նվազեցնել միջուկային հիստերիան»։