Մարտի 2-ին, ժամը 9.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 42-ամյա Արմինե Ա.-ն, 23-ամյա Թորգոմ Ք.-ն եւ ժամը 10.50-ին հիվանդանոց է դիմել 34-ամյա Սուսաննա Ա.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խմբին նույն օրը, ժամը 9.30-ին, 49-ամյա Սուրեն Ա.-ն հաղորդում է տվել, որ վերջիններս թունավորվել են նույն օրը, ժամը 8.00-ի սահմաններում, Սարուխան գյուղում գտնվող իր քրոջ՝ Արմինե Ա.-ի տան խոհանոցում գտնվող գազի կաթսայից արտահոսած շմոլ գազի հետեւանքով:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր: