Երեկ՝ մարտի 3-ին կողոպուտի դեպք է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 21:50-ի սահմաններում անհայտ անձը ներս է մտել Թումանյան փողոցի թիվ 11 հասցեում գործող «Աստերիա» դեղատուն եւ այնտեղից գողացել է չհրկիզվող պահարանը, որում եղել է դրամարկղը:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ անհայտ անձը մտնելով նշված դեղատուն՝ բռնություն է կիրառել այնտեղ գտնվող աշխատակցուհու ՝ Շիրակի մարզի Փանիկ գյուղի բնակիչ, 24-ամյա Լիլիթ Խչոյանի նկատմամբ եւ բացահայտ հափշտակել չհրկիզվող պահարանը, որում եղել է դրամարկղը, որից հետո դիմել է փախուստի:

Դեղատունը պատկանում է «Աստերիա» դեղատների ցանցի տնօրեն Հակոբ Տեր- Կարապետյանին:

Փաստի առթիվ կողոպուտի հատկանիշով քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:

Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում