Գերմանիայի վրա բարկանալու ժամանակ պարտավոր եք հավասարակշռված լինել, քանի որ իսկական արգելողն ու ճնշող գաղափարախոսությունը ձերն է։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի «Ազգայնական շարժում» (MHP) կուսակցության նախկին անդամ, պատգամավոր Ումիթ Օզդաղը։
Թուրքական Diken պարբերականի փոխանցմամբ՝ պատգամավոր Ումիթ Օզդաղը քննադատել է Գերմանիայի նկատմամբ Թուրքիայի հայտարարությունները՝ շեշտելով, թե հենց Թուրքիայում են արգելում հավաքներ ու քարոզարշավներ։ Նա պնդել է, որ Սահմանադրական փոփոխությունների հանրահավաքի համար իրենք «ոչ»–ի քարոզչության համար մեծ խոչընդոտների են հանդիպում հենց Թուրքիայում։ «Ձեզ քաղաքապետերը մեր համար սրահներ չեն տրամադրում։ Իսկ պետության սրահներն օգտագործվում են միայն «այո»–ի քարոզչության համար։ Դրա համար էլ Գերմանիայի վրա բարկանալու ժամանակ պարտավոր եք հավասարակշռված լինել, քանի որ իսկական արգելողն ու ճնշող գաղափարախոսությունը ձերն է»,–ասել է Ումիթ Օզդաղը։
Նշենք, որ Գերմանիայի իշխանությունները չեղարկել են Թուրքիայի արդարադատության նախարարի հանրահավաքը Գերմանիայում, որից հետո Թուրքիայի իշխանությունները Գերմանիային մեղադրել են հակաժողովրդավարական ու ճնշող քայլեր իրականացնելու մեջ։



























